ՔՊ-ում որոշեցին «մեկուսացնել» Civic-ի լրագրողին

Այսօր խորհրդարանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները հայտարարել են, թե ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնականը հարվածել է իշխանությանը պատկանող Civic կայքէջի լրագրող Դավիթ Լևոնյանին՝ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստյանյանի մասին կեղծ ու ստահոդ լուրեր տարածելու համար։ Հայտնում է 24News-ը։

Հիշեցնենք, որ Լևոնյանը հայտարարել էր, թե Բագրատ սրբազանը «ԿԳԲ-ի գործակալ է», որը ՌԴ-ից «փող է ստանում» Հայաստանում հեղաշրջում անելու համար։

Այս միջադեպից հետո 24News-ի նկարահանող խումբը փորձում էր նաև մեկնաբանություն վերցնել Լևոնյանից, ում հետ անմիջապես կատարվել է դեպքը։ ՔՊ-ում, սակայն, որոշեցին «մեկուսացնել» նրան, որպեսզի վերջինս պատասխանի բացառապես իրենց ընտրած լրատվամիջոցների հարցերին։ Մենք, իհարկե, դատապարտում ենք ցանկացած բռնություն, սակայն անհասկանալի է, թե ինչով է պայմանավորված ՔՊ-ի այս գործելաոճը՝ արգելել պատասխանել լրագրողին այլ լրատվամիջոցների հարցերին։