Էջմիածնում հակաեկեղեցական հավաք է անցկացվելու. համայնքապետարանը թույլատրել է

«Որպես Վաղարշապատ համայնքի ավագանու «Էջմիածին» խմբակցության ղեկավար, մեր խմբակցության անունից պահանջում եմ այս որոշումը չեղյալ համարել, քանզի նշված անձի կողմից նախատեսվող հավաքը հակաեկեղեցական է և ապազգային,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Վաղարշապատ համայնքի ավագանու «Էջմիածին» խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանը։

-Մենք դատապարտում ենք ցանկացած գործողություն, որը դեմ է Հայ Առաքելական Եկեղեցուն…»,- գրել է Խաչատրյանը՝ կից տեղադրելով Վաղարշապատ համայնքի ղեկավարի համապատասխան որոշումը, որով ի գիտություն է ընդունվել  քաղաքի Կոմիտասի անվան հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին իրազեկումը: