Ռուսաստանը շաքարի արտահանման արգելք է մտցրել. ԵԱՏՄ երկրներ մատակարարումները հնարավոր կլինեն

Ռուսաստանում մտցվում է շաքարեղեգի կամ ճակնդեղի շաքարի եւ քիմիապես մաքուր սախարոզայի արտահանման արգելք։ Այս մասին որոշումը ստորագրված է, տեղեկացրել է ՌԴ կառավարության Թելեգրամ-ալիքը։

Նշվել է, որ  սահմանափակումը գործելու է մինչեւ 2024թ. օգոստոսի 31-ը։ Ընդգծվել է, որ որոշումն ուղղված է ներքին պարենային շուկայի կայունությանն աջակցելուն։

ՌԴ կառավարության տեղեկության համաձայն՝ շաքարի մատակարարումները հնարավոր կլինեն ԵԱՏՄ երկրներ որոշակի ծավալներով։ Մասնավորապես, Հայաստան կմատակարարվի 28 հազար տոննա շաքար, Բելառուս՝ 5 հազար տոննա, Ղազախստան՝ 120 հազար տոննա, Ղրղզստան՝ 28,5 հազար տոննա։

Այս ծավալների բաշխումը հանձնարարված է ՌԴ գյուղտնտնախարարությանը։