Խաբարովսկի առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել

Խաբարովսկում խոշոր հրդեհ է բռկվել առրևտի կենտրոններից մեկում։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, այրվել է 1100 քմ տարածք։

Կենտրոնից տարհանվել է 270 մարդ, հրդեհի մարման աշխատանքներին մասնակցել է 50 փրկարար, 15 միավոր տեխնիկա։

«Հրշեջներին հաջողվել է չեզոքացնել կենտրոնում բռնկված հրդեհը։ Հրշեջ-փրկարարներն ավարտել են շինությունների ջրալցումը։ Հրդեհի հետևանքով տուժածներ չկան»,-նշում է աղբյուրը։