Հոգևոր Հայաստանը հաղթելու է նոր Հայաստանին․ քայլերթը Կիրանցից Երևան մեկնարկեց աղոթքով (տեսանյութ)

ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված զինծառայողների հարազատներ, արվեստի գործիչներ։ Բագրատ Սրբազանը ծնկի իջավ, ստացավ Շարժման խորհրդանիշ դարձած Լենա տատի օրհնությունը։

«Այստեղ ոգին հաղթել է դուխին, և դա իրականություն է։ Մեր ճանապարհը լինելու է մեկ գծով, որպեսզի եռագույնը հաղթի սևին ու սպիտակին։ Մեր վերջնահանգրվանը լինելու է՝ հոգևոր Հայաստանը իր արժեքային ողջ համակարգով հաղթելու է նոր Հայաստանին»,- ասաց Բագրատ Սրբազանը։