Վալերիկ Ավանեսյան. զոհվել է սեպտեմբերի 20-ին` Մռավի լեռներում

Վալերիկ Գրիշայի Ավանեսյան (1992-2023). Արցախի ՊԲ շարքային:

Ծնվել է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում:

2010-12 թթ. Արցախի ՊԲ ժամկետային, 2013-23 թթ.` պայմանագրային զինծառայող:

Մասնակցել է քառօրյա և 44-օրյա պատերազմներին:

Հրետանավոր Ավանեսյանը զոհվել է 2023 թ. սեպտեմբերի 20-ին Մռավի լեռներում:

Փա՜ռք հերոսին…

«Հայաքվե»ի ֆեյսբուքյան էջից