Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը վայրէջք է կատարել հարևան երկրում

Եղանակային պայմանների պատճառով Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում։

Sputnik Գրուզիայի փոխանցմամբ, FlyOne Armenia ավիաընկերության մարդատար ինքնաթիռը թանձր մառախուղի պատճառով վայրէջք է կատարել Թբիլիսիում։