Վահան Քերոբյանը Լոնդոնում հանդիպել է Առևտրի պալատի ներկայացուցիչների հետ

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Լոնդոն կատարած այցի ընթացքում հանդիպում է ունեցել նաև Առևտրի պալատի ներկայացուցիչների հետ։

Էկոնոմիկայի նախարարության տեղեկացմամբ, հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում առևտրի պալատների համակարգն առավել արդյունավետ դարձնելուն ուղղված բարեփոխումների իրականացմանը և այն գործիքակազմի տրամադրմանը, որը թույլ կտա բարձրացնել այդ կառույցների գործունեության արդյունավետությունը։

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև առևտրային և գործարար կապերի ընդլայնմանը և Մեծ Բրիտանիայում կազմակերպվող ոլորտային ցուցահանդեսներին հայ գործարարների առավել ակտիվ մասնակցությանը։

Կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքները՝ հետագա համատեղ քայլերը հստակեցնելու նպատակով։