Գազայի կործանումը աղետ կստեղծի շատ ու շատ տասնամյակների, եթե ոչ դարերի համար․ Սերգեյ Լավրով

Առանց Գազայի հատվածի ոչնչացման անհնար է վերացնել ՀԱՄԱՍ-ը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Եթե Գազան կործանվի, եթե դրանից 2 միլիոն բնակիչ վտարվի, ինչպես առաջ են քաշում որոշ քաղաքական գործիչներ Իսրայելում և նրա սահմաններից դուրս, այն աղետ կստեղծի շատ ու շատ տասնամյակների, եթե ոչ դարերի համար»,-belta.by-ին ասել է Լավրովը։

«Հետևաբար, իհարկե, պետք է դադարեցնել, և պետք է հայտարարել շրջափակման մեջ գտնվող բնակչությանը փրկելու մարդասիրական ծրագրերի մասին՝ ոչ ջուր կա, ոչ էլեկտրականություն, ոչ սնունդ, ոչ ջերմություն, ոչ մի բան»,-հավելել է նախարարը: