Կիրականացվի Բեռլին-Երևան-Բեռլին ուղիղ չվերթ

Բեռլինից Երևան և հակառակ ուղղությամբ կիրականացվի ուղիղ չվերթ, այն կմեկնարկի 2024 թվականի մայիսի վերջից: Այս մասին հայտնել է Գերմանիայում ՀՀ դեսպանությունը։

«Բեռլինի Ներկայացուցիչների պալատի անդամ, պրոֆ. դոկտ. Մարտին Պեցոլդի և Միքայել Մինասյանի (Եվրոպացի և հայ մասնագետների ասոցիացիա) հետ միասին ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը վերջին մի քանի ամիսների ընթացքում բազմաթիվ քննարկումներ է ունեցել Eurowings-ի հետ և աշխատանք տարել, որպեսզի այս թռիչքային ուղին ներառվի ամառային չվերթների ցանկում:

Ուրախ ենք հայտնել, որ քննարկումների արդյունքը դրական է: Սա հնարավորություն կտա Հայաստանին կրկին ավելի տեսանելի դառնալ Բեռլինի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության համար, իսկ ուղիղ չվերթն, անշուշտ, կամրապնդի տնտեսական և սոցիալական կապերը»,- նշված է Գերմանիայում ՀՀ դեսպանության հաղորդագրության մեջ։

Թռիչքներ արդեն կարելի է ամրագրել 2024թ. մայիսի 31-ի և ավելի ուշ ամսաթվի համար հետևյալ հղումով՝ https://www.eurowings.com/de.html։