Թեհրանում տեղի կունենա «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների առաջին նիստը

Այսօր (երկուշաբթի) Թեհրանում տեղի կունենա 3+3 ձևաչափով ԱԳ նախարարների առաջին հանդիպումը՝ Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների ներկայությամբ։ Այս մասին հրում է ParsTodayը:

Սա արտաքին գործերի նախարարների մակարդակով առաջին հանդիպումն է, իսկ մինչ այդ 3+3 հանդիպումը տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում՝ փոխարտգործնախարարների մակարդակով։ 3+3 ձևաչափը ներառում է հարավկովկասյան երեք երկրներ (Ադրբեջան, Հայաստան և Վրաստան) և այս տարածաշրջանի հարևան երեք երկրներ, այդ թվում՝ Ռուսաստան, Թուրքիա և Իրանի Իսլամական Հանրապետություն։
Պետք է ավելացնել որ այսօրվա նիստում Վրաստան ԱԳ ֊ ը ներկա չի գտնվել։

Տարածաշրջանային այս խմբի ստեղծման կարևորագույն նպատակներից մեկը տարածաշրջանի երկրների ներկայությամբ և առանց արևմտյան երկրների միջամտության խնդիրների լուծումն է,ուստի  հարավկովկասյան տարածաշրջանին առնչվող խնդիրներն ու համագործակցության ընդլայնման ուղիների մշակումը կլինի այս մեկօրյա հանդիպման քննարկվող թեմաներից։

Այս հանդիպման խորագիրն է «Խաղաղության, համագործակցության և առաջընթացի հերթը Հարավային Կովկասում. 3+3 տարածաշրջանային մեխանիզմի երկրորդ հանդիպումը»։

Վերջին երեք տասնամյակների ընթացքում կովկասյան հիմնախնդիրները լուծելու համար առաջարկվել են տարբեր նախաձեռնություններ, այդ թվում՝ «Կովկասի խաղաղ նախաձեռնությունը», «Կովկասի կայունության պակտը», «Կովկասի կայունության և համագործակցության պլատֆորմը» և «Միացյալ Կովկասը», բայց դրանցից ոչ մեկը չկարողացան հաջողությամբ պսակվել հատկապես Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության լուծման գործում։

Ադրբեջանը և Հայաստանը մինչ այժմ երկու անգամ պատերազմել են, և այս երկու հարևան երկրների միջև վերջին լարվածության ժամանակ Ադրբեջանի Հանրապետությունը անցյալ ամիս (սեպտեմբերին) ներխուժեց Լեռնային Ղարաբաղ և գրավեց այս շրջանի մի մասը:
Լեռնային Ղարաբաղի ինքնահռչակ հանրապետության ուժերը հանձնվեցին այն բանից հետո, երբ Ադրբեջանի Հանրապետությունը շրջափակեց Լեռնային Ղարաբաղը, զրկելով այս շրջանի բնակիչների հասանելիությունը կենսական ապրանքներին։

Մինչդեռ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը վերջերս վիճահարույց ելույթով հայտարարեց Հայաստանի հետ վիճելի շրջան Զանգեզուրի վերադարձի մասին։ Հայաստանը կարծում է, որ Բաքվի կառավարության հավակնած միջանցքի ստեղծումը ընդմիշտ կտրելու է Հայաստանի սահմանները Իրանի հետ և Բաքվին անարգել մուտք կտա դեպի Նախիջևան։ Իրանի Իսլամական Հանրապետությունը, որը մշտապես աջակցել է հարևան երկրների տարածքային ամբողջականությանը` հիմնված սկզբունքային և տրամաբանական քաղաքականության վրա, ընդդիմանալով այդ երկրների օկուպացմանը կամ մասնատմանը,համոզված է որ տարածաշրջանի աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն կհանգեցնի անկայունության և տնտեսական վնասի:

Իրանի Իսլամական Հանրապետության տեսանկյունից Հարավային Կովկասում առկա ճգնաժամը և դրան հետևված հիմնախնդիրները, ներառյալ սահմանային վեճերը և Ղարաբաղի բնակիչների անվտանգության հարցը, պետք է լուծվեն երկխոսության միջոցով, առանց արտատարածաշրջանային կողմերի ներգրավման և ներկայության։
Ուստի 3+3 ԱԳ նախարարների առաջին հանդիպման անցկացումը Թեհրանում նույնպես կարևոր քայլ է համարվում Իրանի Իսլամական Հանրապետության հարևանության քաղաքականության և հարևանների միջև բարեկամական հարաբերությունների ընդլայնման և տարածաշրջանային խնդիրների լուծման ուղղությամբ՝ առանց օտար ուժերի միջամտության։
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիրաբդոլլահյանը ավելի վաղ 3+3 ձևաչափի մասին ասել էր. «Հակամարտությունները լուծելու համար առաջարկվել են բազմաթիվ ձևաչափեր, այդ ձևաչափերից մեկը 3+3-ն է, որն առաջարկվել է Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի սրումից ի վեր. Կարծում ենք, որ թյուրըմբռնումները կարող են լուծվել երկխոսության միջոցով, և երկրների տարածքային ամբողջականությունը հարգելով, ինչը կարող ենք ի կատար ածել»։