Պաղեստինի ճնշված ժողովրդին աջակցելն Իրանի անշրջելի քաղաքականությունն է. Ռաիսի

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Պաղեստինի ճնշված ժողովրդին աջակցությունը որակել է Իսլամական Հանրապետության մշտական և անշրջելի քաղաքականությունը և հիշեցրեց, որ նրանք, ովքեր լռում են Իսրայելի հանցագործությունների մասին, պետք է պատասխան տան իրենց ներկայիս պահվածքի համար Աստծո, իրենց խղճի և պատմության դատարանի առաջ: Այս մասին գրում է «Մեհր» գոծակալությունը:

«Սիոնիստական ռեժիմի լկտի քաղաքականությունը՝ Գազայի բնակիչներին իրենց հայրենիքից բռնի կերպով տարհանելու վերաբերյալ, թեև երբեք չի իրականացվի, հակասում է միջազգային բոլոր օրենքներին, էթիկայի և մարդկային սկզբունքներին», – հավելել է նա:

Ռաիսին խստորեն քննադատել է որոշ կառավարությունների և միջազգային կազմակերպությունների լռությունը մարդկության դեմ հանցագործությունների վերաբերյալ, որոնք այս օրերին Իսրայելն իրականացնում է Պաղեստինի ժողովրդի դեմ։

«Աստծուն և մարդկային խղճին հավատացողները կամ պատմության իսկությանը հավատացողները, ովքեր լռել են այս օրերին, պետք է իմանան, որ իրենց պահվածքի համար պատասխան կտան Ամենակարող Աստծո, արթնացած խղճի և պատմության դատաստանի առաջ»,- ասել է նա։