Ամերիկյան հարվածային ինքնաթիռների էսկադրիլիան վայրէջք է կատարել ԱՄԷ-ում

Ամերիկյան A-10 հարվածային ինքնաթիռների էսկադրիլիան վայրէջք է կատարել Արաբական Միացյալ Էմիրություններում՝ Իսրայելին պաշտպանելու և Մերձավոր Արևելքում նրա թշնամիների հետագա ագրեսիան զսպելու համար, գրում է «The Wall Street Journal»-ը։

Մինչդեռ Սպիտակ տան խոսնակ Ջոն Քիրբին ասել է, որ ԱՄՆ-ը չի ծրագրում կռվել Իսրայելի կողմից, իսկ Երուսաղեմը ռազմական օգնություն չի խնդրում Վաշինգտոնից, հայտնում է Сегодня в Израиле-ն։

«Իսրայելցիների կողմից ոչ մի մտադրություն, պլան և, անկեղծ ասած, ցանկություն չկա, որ մեր մարտական ​​զորքերը մասնակցեն այս հակամարտությանը»,- ասել է նա ճեպազրույցի ժամանակ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման է ենթարկվել։

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարել է, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍի դեմ «Երկաթե սրեր» գործողության մեկնարկի մասին:

Նշենք, որ վերջին տվյալներով էսկալացիայի պատճառով զոհված իսրայելցիների թիվը գերազանցել է 1,2 հազարը։