Իսրայելապաղեստինյան հակամարտության հետևանքներն Ադրբեջանի աճող ախորժակի վրա (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրը միջազգային հարցերով փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանն է:

Անդրանիկ Հովհաննիսյանի հետ անդրադարձ է կատարվել հոկտեմբերի 5-ին Գրանադայում Նիկոլ Փաշինյանի կողմից միակողմանի ստորագրված փաստաթղթին, որի համաձայն Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի 86,600 քկմ տարածքը՝ ներառյալ Արցախի Հանրապետությունը և ՀՀ տարածքից 8 «անկլավ»։ Ի դեպ ի հեճուկս քպ-ական պատգամավորների պնդումների, թե անկլավները ներառված չեն, Ալիևը Շարլ Միշելի հետ հեռախոսազրույցում հստակ ներկայացրել է իր առավելապաշտական նկրտումները, այն է՝ ՀՀ-ի կողմից իբր «օկուպացված» 8 «անկլավները»։

Փորձագետը մանրամասն վերլուծեց այն բոլոր խնդիրներն ու վտանգները, որոնք ծառացած են ՀՀ-ի և հայ ժողովրդի առաջ՝ կապված այսպես կոչված անկլավների և Ադրբեջանի ախորժակի հետ։

Միջազգայնագետը նաև համապարփակ վերլուծության ենթարկեց այսօր ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում գտնվող շաբաթ օրը վերսկսած իսրայելապաղեստինյան կոնֆլիկտը, դրան նախորդած և այդ ամենի հետևանք հանդիսացող միջոցառումները և ազդեցությունը Ադրբեջանի առաջիկա քայլերի վրա․

«Եթե այս պատերազմը ոչ թե մի քանիօրյա, այլև երկարատև պատերազմի վերածվի, ինչի հնարավորությունը ես շատ քիչ եմ համարում, բայց ամեն դեպքում ամեն ինչ էլ հնարավոր է, եթե ներգրավվեն նոր գործոններ, օրինակ՝ նույն Հեզբոլահը ներգրավվի այս պատերազմի մեջ, դա արդեն բավականին մեծ է դարձնում հնարավորությունը, որ Իսրայելը իր գործընկերների հետ միասին կարող է նախատեսել ինչ-որ գործողություն, ինչի արդյունքում կհարձակվի Իրանի վրա, հատկապես շատ կարևոր օբյեկտների վրա։ Եվ դա երբ տեղի ունենա, արդեն այլ պատերազմի մասին ենք մենք խոսում, ավելի լայնամասշտաբ պատերազմի մասին, որտեղ ներգրավված են լինելու մի քանի պետություններ, տարածաշրջանն է ամբողջ ներգրավված լինելու, և այդ ընթացքում արդեն շատ հնարավոր է, որ Ադրբեջանը կարող է օգտվել ստեղծված իրավիճակից և հարձակվել Հայաստանի վրա»,- հավելեց Հովհաննիսյանը։

Հարցազրույցը դիտեք տեսանյութում