Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո՛չ անվադող այրել, ո՛չ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան

Ոչ մի խաղաղ ցուցարար իր մոտ չի ունեցել ոչ պայթուցիկ նյութեր, ոչ լուսաաձայնային ականներ, ավելին՝ հիվանդանոցում են գտնվել նաև երկու ոստիկաններ, բնակիչներից 4 հոգի են տեղափոխվել, որոնցից մեկը անչափահաս երեխա է եղել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 27-ին, Կիրանց գյուղում հայտարարեց քաղաքագետ, «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոնի ղեկավար Աբրահամ Գասպարյանը:

«Մենք հայտարարում ենք, որ ոչ մի կիրանցի, ոչ մի ակցիայի մասնակից ո՛չ քար են նետել, ո΄չ անվադող այրել, ո՛չ հարձակվել ոստիկանների վրա: Պահանջը հստակ է եղել, երեկ առանց պետհամարանիշների, մգեցված ապակիններով մեքենա է փորձել անցնել այդ հատվածում, որը լուրջ դիմադրության է հանդիպել»,-ասաց նա: