Ռուսաստանը նոր հարվածներ է հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին

Ռուսական ուժերն անցած գիշեր և այսօր վաղ առավոտյան հերթական հրթիռային հարվածներն են հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին։

Կիևի տեղեկություններով՝ երկրի արևմտյան և կենտրոնական մարզերում գտնվող էլեկտրակայանների և բաշխիչ ենթակայանների ուղղությամբ ընդհանուր առմամբ 34 բալիստիկ և հեռահար հրթիռ է արձակվել, որոնցից խոցվել է միայն 21-ը։

Դնեպրոպետրովսկի մարզային վարչակազմի ղեկավարի խոսքով՝ հարվածների հետևանքով տուժել են Դնեպր և Կրիվոյ Ռոգ քաղաքներում գտնվող էներգետիկ ենթակառույցները։

Հարվածներ են հասցվել նաև Լվովում և Իվանո-Ֆրանկովսկում գտնվող էներգետիկ օբյեկտներին։