Սա ցանցային պայքար է, ինձ ձերբակալեն, ավելի խելոքներն ու ուժեղներն են գալու․ Սուրեն Պետրոսյանը Կիրանցում է

Պայքարը վճռական է, որովհետև սա միայն պայքար չէ Տավուշի համար, սա պայքար է՝ պետության համար, պետականության, ինքնության և արժանապատվության համար, սա առաքելություն է, բայց ամենակարևորը սա խաղաղ գործընթաց է օրենքի շրջանակում: Այս մասին ասել է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը, որը օրեր առաջ ձերբակալվել էր, նախօրեին ազատ արձակվել և կրկին Կիրանց վերադարձել:

Պետրոսյանը նշեց, որ իշխանությունն անընդհատ փորձում է իրենց այլ դաշտ տանել, սակայն դա նրանց չի հաջողվի, քանի որ ակցիաները խաղաղ բնույթ են կրում: Քաղաքագետը նշում է, որ գործընթացը սկսվել է, այն կասեցնել չի լինի․ «Սա ցանցային պայքար է, ինձ ձերբակալեն, ավելի խելոքներն ու ուժեղներն են գալու։

«Յուրաքանչյուրիցս է կախված, թե ինչ արդյունքի կհասնենք: Պայքարի կնիքը դրվելու է Երևանում, բայց ալիքը գնալու է Տավուշից»,-ասել է նա: