Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներում նկարվեին

Լսեցի քննչական կոմիտեի կողմից տարածված Կիրանցիներին միացած մեր զինվորականների մեղայական խոսքը:

Ամենևին չզարմացա ու ոչ էլ մեղադրում եմ նրանց:

Այդպիսի տեսարաններ մենք էլի ենք տեսել. մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներում նկարվեին:

Մի օր մեր այս զինվորականներն էլ ազատ կարձակվեն։

Փաստաբան Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան էջից