Բռնազավթացված Շուշիում ականի պայթյունից ադրբեջանցի է տուժել

Բաքվի կողմից օկուպացված Շուշիում ականի պայթյունի դեպք է տեղի ունեցել։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտնել են Ադրբեջանի Ներքին գործերի նախարարությունից, գլխավոր դատախազությունից և Ադրբեջանի ականազերծման գործակալությունից:

Հաղորդվում է, որ գործակալության աշխատակից Գուլիև Էլչին Այդըն օղլուն՝ ծնված 1981 թվականին, հերթապահության ժամանակ հակահետևակային ականի պայթյունի հետևանքով ոտքի վնասվածք է ստացել։

Տուժածին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, նա տեղափոխվել է շրջանային հիվանդանոց։ Նրա վիճակը ներկայումս կայուն է։