Ադրբեջանի ՄԻՊ-ն այցելել է Ռուբեն Վարդանյանին

Ադրբեջանի ՄԻՊ-ն այցելել է Արցախի Հնարապետության նախկին պետնախարար, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանին, նրան հնարավորություն է տրվել կապ հաստատել ընտանիքի հետ:

Այս մասին տեղեկանում ենք ԱՊԱ գործակալությունից:

«Նա գոհունակություն է հայտնել պահման պայմաններից, նշել, որ ենթարկվել է նախնական բժշկական զննության, առողջական խնդիրներ չկան։

Ապահովվել է հեռախոսազրույց ընտանիքի անդամների հետ, ծանրոցների առաքում, գրադարանից օգտվել և տեղեկատվության հասանելիություն»,-ասված է Ադրբեջանի գերատեսչության հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ հետաքննության ընթացքում Ռուբեն Վարդանյանի իրավունքների պաշտպանությունն իրականացնում է նրա ընտանիքի կողմից ընտրված փաստաբանը։

Հիշեցենք, որ Ռուբեն Վարդանյանին ադրբեջանցիները երեկ բերման են ենթարկել Լաչինի միջանցքում։

Բաքուն Ռուբեն Վարդանյանին «ահաբեկչությունը ֆինանսավորելու» մեղադրանք է առաջադրել։