Էրդողանը ևս չի մեկնի Գրանադա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեղարկել է իր այցելությունը Իսպանիայի Գրանադա քաղաք։

Թուրքական Aydinlik-ի փոխանցմամբ, Իսպանիայի Գրանադա քաղաքում անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը չեղարկվել է։

Պատճառը նշում են մրսածությունը։

Նշենք, որ Ալիևը հրաժարվել էր Գրանադայում նախատեսված հնգակողմ հանդիպումից։ Պատճառը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների,  «Ֆրանսիայի ապակառուցողական դիրքորոշումն է, ինչպես նաև Էրդողանի հանդիպմանը մասնակցելու Փարիզի և Բեռլինի անհամաձայնությունը»։

Գրանդայում հոկտեմբերի 5-ին հանդիպում էր նախատեսված Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ։