Չորս գյուղը Ադրբեջանի վերջին փաստարկն է՝ ՀՀ-ի վրա լեգիտիմ hարձակnւմ գnրծելու համար․ Արթուր Հովհաննիսյան

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտնել է, թե բոլոր այն գործընթացները, որին ներգավված են հոգևորականները, ՀՀ պետականության դեմ ուղղված գործընթացներ են, որտեղ ՀՀ-ին փորձում են ներքաշել պատերազմի մեջ՝ փրկիչներ հրավիրելու համար։

Ըստ Հովհաննիսյանի՝ Հայաստանը փորձում են դարձնել երրորդ երկրների սպասարկման վայր, սա է ամբողջ իրողությունը։ «Չորս ադրբեջանական գյուղերը Ադրբեջանի վերջին փաստարկներն են ՀՀ-ի վրա լեգիտիմ հարձակում իրականացնելու համար, բոլորը սրա մասին շատ լավ գիտեն։ Այս գործընթացը հետապնդում է մեկ նպատակ՝ չստացվեց ԼՂ-ի հարցում Հայաստանին ներքաշել պատերազմի մեջ, հիմա էլ փորձում են 4 գյուղերի կոնտեքստում ներքաշել պատերազմի մեջ»,- ասաց ՔՊ-ականը։

Խոսելով տարածաշրջանում երկարատև խաղաղություն հասնելու հնարավորությունների մասին՝ նա ասաց, որ կան ռիսկեր՝ նույնիսկ խաղաղության պայմանագրի կնքումից հետո։

Նրա խոսքով՝ սահմանազատված սահմանը էականորեն նվազեցնում է էսկալացիայի ռիսկերը, դրա վառ ապացույցը Որոտանում կանգնած սահմանապահներն են։ Իրենք գործ ունեն Ադրբեջանի հետ և չգիտեն ամեն պահի նրանց մտքին ինչ կարող է գալ, իրենք փորձում են նվազեցնել այդ ռիսկերը։