Ալիևը հրաժարվել է մեկնել Գրանադա՝ Փաշինյանի հետ հանդիպման

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ Ալիևը հրաժարվել է մեկնել Իսպանիա, որտեղ պետք է կայանար Փաշինյանի հետ նրա հանդիպումը ԵՄ-ի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների մասնակցությամբ:

Պատճառը «Ֆրանսիայի ապակառուցողական դիրքորոշումն է, ինչպես նաև Էրդողանի հանդիպմանը մասնակցելու Փարիզի և Բեռլինի անհամաձայնությունը»։

Ադրբեջանական կողմը պնդել է, որ Թուրքիան ևս մասնակցի հանդիպմանը, սակայն, Ֆրանսիան և Գերմանիան դեմ են եղել։