Այս պահին տեղաշարժի անհրաժեշտություն չկա․ Ստեփանակերտի քաղաքապետարանը հորդորում է մնալ ապաստարաններում

Ստեփանակերտի հարգելի քաղաքացիներ,

Բնակչության շրջանում խուճապային տրամադրրություններով պայմանավորված որոշ ընտանիքներ տարհանվելու նպատակով սեփական նախաձեռնությամբ ճանապարհվել են դեպի օդանավակայան (Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման վայր)՝ ակնկալելով ռուս խաղաղապահների աջակցությունը: Այս մասին գրում է Ստեփանակերտի քաղաքապետարանը:

Տեղեկացնում ենք, որ այս պահին տեղաշարժի անհրաժեշտություն չկա, հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները և մնալ ապաստարաններում:

Տարհանման անհրաժեշտության դեպքում Ստեփանակերտի քաղաքապետարանը հանդես կգա հավելյալ տեղեկատվությամբ: