Ալիևի կողմից կանխամտածված էթնիկ զտումների արշավը ծավալվում է մեր աչքի առաջ․ Ֆրենկ Փալոն

Արցախում Ալիևի կողմից կանխամտածված էթնիկ զտումների արշավը ծավալվում է մեր աչքի առաջ։ Այս մասին թվիթերյան միկրոբլոգում գրել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնը:

«Պետքարտուղարությունը և միջազգային հանրությունը պետք է հստակեցնեն, որ դա անընդունելի է և պատժամիջոցներ սահմանեն։ Այժմ սահմանը վերաբացելու անկարողությունն ահռելի հումանիտար ճգնաժամ կառաջացնի»,- գրել է Ֆրենկ Փալոնը:

Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության 400 տոննա ապրանքով բեռնված 19 մեքենա Երևանից ուղևորվել է ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Կոռնիձոր և կանգ առել Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցքով ճանապարհը շարունակելու համար սպասում են ՌԴ խաղաղապահների պատասխանին։