Ուկրաինայի ԶՈՒ-ն սկսել է հակահարձակման հիմնական փուլը․ «Նյու Յորք թայմս»

Ուկրաինան սկսել է հակահարձակման հիմնական փուլը, գրել է New York Times-ը։

Թերթը, հղում կատարելով Պենտագոնի ներկայացուցիչներին, նշել է, որ Ուկրաինան մարտի է նետել հազարավոր զինծառայողների։

«Ուկրաինան սկսել է իր հակահարձակման հիմնական հարվածը՝ մարտի նետելով պահեստում գտնվող հազարավոր զինծառայողների, որոնցից շատերն արևմտյան պատրաստություն են ստացել»,- նշվել է պարբերականի (որը հղում է կատարել Պենտագոնի երկու ներկայացուցչի) հաղորդման մեջ։

Թերթի այլ աղբյուրների տվյալներով՝ հաջողության դեպքում նոր գործողությունը կտևի մեկից երեք շաբաթ։

Իր հերթին, Washington Post-ը, հղում կատարելով ամերիկյան պաշտոնյային, գրել է, որ առայժ, պարզ չէ Ուկրաինայի այդ քայլերի նպատակը։

«Մեծ վստահություն չկա, որ դա (Ուկրաինայի ներկա գործողությունները) կարևոր քայլ է»,- պարբերականը մեջբերել է ամերիկացի պաշտոնյայի խոսքերը։