Ամերիկացի գեներալը Կիևին վատ լուր է հայտնել

Ուկրաինական բանակի շանսերը հաջողության հասնելու Ռուսաստանի ռազմաօդային ուժերի հետ առճակատման հարցում չնչին են, հայտարարել է ԱՄՆ Զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նախագահ, գեներալ Մարկ Միլին:

«Ես պարզապես պետք է ասեմ, որ դա շատ բարդ խնդիր է», – զորավարի խոսքը մեջբերում է ամերիկյան The Hill թերթը։

Մարտի կեսերին Մարկ Միլին հայտարարել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը մոտ ապագայում չեն կարողանա հասնել տարածքների վերադարձին։