Էդգար Ղազարյանն այցելել է ՔՊ խմբակցության գրասենյակ

Ընդունելի համարելով այսօր Ազգային ժողովում ճեպազրույցի ընթացքում լրագրողներից մեկի խելամիտ առաջարկը` Ազգային ժողովում գտնվելու ընթացքում այցելեցի ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության գրասենյակ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ընդդիմության ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանը։

«Այցի նպատակն էր պարզել խմբակցության արձագանքը ինձ հետ, որպես Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընդդիմության կողմից առաջադրված միասնական թեկնածու, հանդիպման վերաբերյալ։

Խմբակցության աշխատակիցները հայտնեցին, որ ստացել են իմ գրությունը, սակայն հնարավոր հանդիպման վերաբերյալ դեռ որոշում չի կայացվել։ Նրանք խոստացան նորության դեպքում ինձ տեղեկացնել` հնարավորություն չտալով տեղում հանդիպել խմբակցության ղեկավարի հետ` պատճառաբանելով նրա զբաղվածությունը»: