Թուրքիայի Հաթայ նահանգ օգնության հասնել չի հաջողվում․ վիճակն աղետալի է․ քաղաքային հիվանդանոցը ևս փլուզվել է

Երկրաշարժիչ տուժած Թուրքիայի հարավ-արևելյան Հաթայ նահանգում իրավիճակը բավականին ծանր է։ Թուրք օգտատերերը սոցիալական ցանցերում հայտնում են տիրող իրավիճակի մասին։ Այս մասին գրում է Էրմանիհաբերը:

Նրանք մասնավորապես նշում են, որ աղետի գոտի օգնության հասնել չի լինում ցամաքային ճանապարհով, քանի որ ավտոճանապարհները ճեղքվել և քանդվել են։ Օդային ճանապարհով նույնպես անհնար է մոտենալ աղետի գոտուն քանի որ օդանավակայանի թռիչքուղին ահավոր վնասված է։

«Չնայած բոլոր նախազգուշացոմներին՝ ժամանակին բռնեցին և սխալ հատվածում կառուցեցին թռիչքուղին»,- դժգոհում է թուրք օգտատերերից Օնուր Օզգեն։

Իսկ փլատակների տակից դուրս բերված վիրավորներին չեն կարողանում հոստպիատալացնել և բուժօգնություն ցույց տալ, քանի որ քաղաքային հիվանդանոցը նույնպես փլուզվել է երկրաշարժից։