«Ոտքի» գրություններ մայրաքաղաքի փողոցներում․ հաջակցություն Տավուշի ակցիաները շարունակվում են (լուսնակարներ)

«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնության ֆեյսբուքյան էջը հրապարակել է լուսանկարներ՝ կից գրելով․ «Տեսնենք` դիրքորոշում հայտնելու էլ ինչ կրեատիվ տարբերակներ կգտնեն մեր հայրենակիցները

Սա միայն Տավուշի խնդիրը չէ, սա ողջ հայության ու Հայաստանի հարցն է

Պայքար. Օր 12. ՀՀ»,- նշ

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:

ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:

Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը։ Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։ Հաջակցություն տավուշցիների, բողոքի ակցիաներ են ծավալվում Հայաստանի ամբողջ տարածքում։