Ադրբեջանցի պատգամավորը՝ Հայաստանի կապիտուլյանտ ղեկավարի մասին
«Պատմության կեղծարարության դեմ կռիվ տվող թիվ մեկ մարդը, թիվ մեկ հատուկ նշանակության մարտիկը՝ Իլհամ Ալիևը, վերջին 20 տարում երբեք չի հաշտվել ոչ միայն Ղարաբաղի, այլև Երևանի կորստյան հետ։ Այդ իսկ պատճառով՝ երկրի ղեկավարն ամենաբարձր հարգանքի է արժանի, որովհետև եթե երկրի առաջին դեմքը կանաչ լույս է տալիս հողերի կորստյանը, ապա դրանից հետո չի կարող ժողովրդին մոբիլիզացնել և պետք է է՛լ ավելի մեծ հողատվության պատրաստվի… Վերջերս խորհրդարանում Փաշինյանի ասած «պատմությունը վտանգ է մեզ համար» միտքը կամ Տավուշի մարզ գնալն ու սեփական քաղաքացիներին անձամբ կոչ անելը՝ վերադարձնելու 8 գյուղերը, փայլուն ցուցիչ են, որ Հայաստանի ներկայիս առաջնորդը, ի տարբերություն հայկական նախորդ ղեկավարության, ճիշտ է ընկալել 44-օրյա պատերազմի, ինչպես նաև 1-օրյա պատերազմի արդյունքները»,- ասել է ադրբեջանցի պատգամավոր Զահիդ Օրուջևը (https://globalinfo.az/qerbi-azerbaycana-qayidis-zengezur…/):
Ազգային անպատվության և ամոթի շրջան ենք ապրում, որի դառնության բաժակը պետք է ցմրուր «ճաշակենք», որպեսզի հնարավոր դառնան զարթոնքն ու փյունիկի պես մոխիրներից հառնելը։
Քաղաքագետ Էլբակյան Էդգար