Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բեռլինում Չեռնոգորիայի վարչապետ Միլոյկո Սպաջիչի հետ համատեղ մամուլի ասուլիսում ի պատասխան լրագրողի հարցի՝ արդյո՞ք ԱՄՆ-ի օրինակով Բեռլինը հեռահար հրթիռներ չի փոխանցելու Կիևին,  Շոլցը հայտարարել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ փոխանցելու վերաբերյալ որոշումը։ Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Շոլցը նախկինում բազմիցս մերժել է Taurus-ներն Ուկրաինային փոխանցելու հնարավորությունը։ Գերմանիայի կանցլերն ընդգծել է, որ այդ կարգի հրթիռների արդյունավետ կիրառումը գերմանացի զինվորականների մասնակցություն է պահանջում, իսկ դա այն գիծն է, որն ինքը չի ցանկանում խախտել: