Կիրանցում ակցիա իրականացնողներին այցելած զինծառայողների նկատմամբ բռնության, սպառնալիքի փորձեր չեն եղել. ՔԿ

Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանն արձագանել է «Հրապարակ» թերթի այսօրվա համարում հրապարակված հոդվածին։

««Հրապարակ» թերթի հրապարակումն այն մասին, թե իբր Տավուշի մարզի Կիրանց բնակավայում ակցիա իրականացնողներին այցելած ՀՀ ԶՈՒ մի քանի զինծառայողների նկատմամբ բռնության, սպառնալիքի փորձեր են եղել, և նրանք, իբրև թե, դաժան ծեծի են ենթարկվել, իրականությանը չեն համապատասխանում, մտացածին են և ինչպես սովորաբար լինում է նման ոճի հրապարակումների պարագայում՝ որևէ փաստական հիմք չունեն։

Այդ անձանց հետ իրականացված համապատասխան քննչական գործողությունների ընթացքում նրանց նկատմամբ որևէ նման բռնություն չի իրականացվել, և գրվածն այդ առումով զուտ բամբասանքային ենթադրություն է»,- գրել է Աբրահամյանը։