Թուրքական Baykar ընկերությունը երկու Bayraktar TB2 անօդաչու է նվիրել Ուկրաինային

Թուրքական Baykar ընկերությունը երկու Bayraktar TB2 անօդաչու է նվիրել Ուկրաինային, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը։

«Այսօր Ուկրաինայի մեծ ընկերներից և գործընկերներից՝ Baykar ընկերությունից ևս 2 Bayraktar TB2 անօդաչու ստացանք։ Baykar ընկերությունը դրանք անվճար է նվիրաբերել՝ Ուկրաինայի զինված ուժերին ու ժողովրդին օգնելու համար։ Մենք անսահման երախտապարտ ենք Baykar-ին՝ մեր պետության համար ամենադժվար ժամանակներում ցուցաբերած անզիջում և կայուն աջակցության համար»,- ասվում է Ուկրաինայի հետախուզության գլխավոր վարչության հայտարարության մեջ։