Իրանի նախագահը ծրագրում է այցելել Թուրքիա և Սիրիա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին ծրագրում է այցելել Թուրքիա և Սիրիա։ Այդ մասին երկուշաբթի օրը հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանի Չաֆին:

«Նախատեսվում է Իրանի նախագահի այցը Թուրքիա և Սիրիա։ Այդ ուղևորությունները տեղի կունենան պլանների վերջնական լրամշակումից հետո»,-նրա խոսքերը մեջբերել է ISNA-ը։

Նախատեսվող այցերի ժամկետի մասին ԱԳՆ ներկայացուցիչը չի հայտնել։

Իրանն ու Թուրքիան Ռուսաստանի հետ կազմում են Աստանայի երկրների եռյակը՝ Սիրիայում խաղաղ կարգավորման երաշխավորները: