Զելենսկին ժամանել է Վաշինգտոն

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատերազմի սկզբից ի վեր իր առաջին արտասահմանյան այցի շրջանակներում ժամանել է Վաշինգտոն։ Զելենսկին ԱՄՆ ռազմական ինքնաթիռով վայրէջք է կատարել Էնդրյուս ռազմաօդային բազայում։

Նա Սպիտակ տանը կհանդիպի նախագահ Ջո Բայդենի հետ, այնուհետեւ ելույթ կունենա Կոնգրեսում, որն ավարտում է Ուկրաինայի համար 45 միլիարդ դոլար արժողությամբ նոր փաթեթի պատրաստումը նոր տարվա նախաշեմին:

«Ես շատ ուրախ եմ ձեզ այստեղ տեսնելու համար»,- գրել է Բայդենը Twitter-ում Զելենսկու ժամանումից քիչ առաջ: