Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 40 չվերթ է չեղարկվել կամ հետաձգվել

Մոսկվայի երեք օդանավակայաններում եղանակային վատ պայմանների պատճառով հետաձգվել է 24 չվերթ, չեղյալ է հայտարարվել 17 չվերթ։ Գրում է «Կոմերսանտը»։

Մոսկվայի ժամանակով 10:53-ի դրությամբ Վնուկովոյում հետաձգվել է 7 չվերթ, չեղյալ է հայտարարվել 10-ը: Դոմոդեդովոյում հետաձգվել է 12 չվերթ, չեղարկվել է 1-ը: Շերեմետևոյում հետաձգվել է 5 չվերթ, չեղյալ է հայտարարվել 6-ը:

Ռուսաստանի մայրաքաղաքում այսօր՝ դեկտեմբերի 17-ին, առատ ձյուն է տեղում։ Հիդրոօդերևութաբանական կենտրոնի կանխատեսմամբ՝ օրվա ընթացքում քաղաքում կլինի -2..․-4°C (Մերձմոսկվայում՝ -1…-6°C), կդիտվի ձյուն, տեղ-տեղ հնարավոր է մերկասառույց։ Դեկտեմբերի 18-ին Մոսկվայում կանխատեսվում է -5…-7°C (մարզում՝ –4…–9°С)։ Սպասվում է նաև ձյուն, տեղ-տեղ՝ բուք, գրում է «Коммерсантъ»-ը։