Ֆրանսիան կոչ է արել վերականգնել Լաչինի միջանցքով երթևեկությունը

Ֆրանսիան կոչ է անում վերականգնել Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքով երթևեկությունն առանց նախապայմանների։ Այս մասին ՏԱՍՍի փոխանցմամբ, ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

«Ֆրանսիան կոչ է անում առանց որևէ պայմանի վերսկսել Լեռնային Ղարաբաղի մատակարարումը Լաչինի միջանցքով՝ հարգելով այնտեղ բնակվող բնակչության իրավունքները»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Փարիզը նաև հիշեցրել է «հրադադարի մասին եռակողմ հայտարարության դրույթների պահպանման անհրաժեշտությունը, որն ընդունվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին»։ «Ադրբեջանը պարտավորվել է երկու ուղղություններով երաշխավորել Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտի և ապրանքների տեղաշարժի անվտանգությունը»,- ասված է Ֆրանսիայի նախարարության հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ, քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ, որոնք ներկայացել են իբր բնապահպաններ, դեկտեմբերի 12-ի առավոտյան փակել են ՍտեփանակերտԳորիս ավտոճանապարհը։ Նրանք տարածքում՝ հենց ԳորիսՍտեփանակերտ ճանապարհին, վրաններ են տեղադրել։

Նշենք նաև, որ դեկտեմբերի 13-ին երեկոյան ժամերին Ադրբեջանը դադարեցրել է Արցախի Հանրապետության գազամատակարարումը։ Եղանակային նման պայմաններում երկնագույն վառելիքի մատակարարման դադարեցումը հումանիտար ու տնտեսական ահաբեկչություն է, որը հետևողականորեն իրականացնում է Ադրբեջանը Արցախի խաղաղ բնակիչների դեմ: