Իրավիճակը ժամ առ ժամ բարդանում է
Բերձորում իրավիճակը մնում է անփոփոխ։
Թուրք-ադրբեջանական հատուկ ծառայությունները միտումնավոր տանում են իրավիճակը դեպի սրացում։
Համաձայն ադրբեջանական մամուլում տարածված տեղեկությունների, շինծու ադրբեջանցի «բնապահպաններին» միացել են Բաքվից ժամանած «սպորտսմեններ և կամավորներ»։
Այս պահին Արցախի շրջափակման գործընթացին միացել է ևս մի քանի հարյուր ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակից քաղաքացիական հագուստով։
Շարունակվում են կոշտ սադրանքները խաղաղապահների ուղղությամբ։
Իրավիճակը ժամ առ ժամ բարդանում է։
Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից