Քանի Նիկոլ- աղետն իշխանության ղեկին է, Արցախին ու Հայաստանին նոր աղետներ են սպասվում. 5

Սկիզբը` այստեղ

Մեր արտաքին թշնամիներից բացի, ինչ արեցին (նաև` չարեցին) պետական դավաճանության մեջ մեղադրվող Նիկոլն ու նիկոլենք, որպեսզի չնայած ՀԱՊԿ պայմանագրի 4-րդ հոդվածով կազմակերպությանը դիմելուն, ՀԱՊԿ-ն չշտպի այստեղ զորախումբ ուղարկել, ու դրանով իսկ զարկ տրվի Հայաստանում ՀԱՊԿ-ի, Ռուսաստանի դեմ ուղղված և մեզ համար կործանարար քարոզչությանն ու բողոքին: Ինչպես խոստացել էինք հոդվածի նախորդած մասում, անդրադառնանք նաև այս հարցին:

Գաղտնիք չէ, որ ՀԱՊԿ առանցքային միավորը Ռուսաստանի Դաշնությունն է, ինչպես ՆԱՏՕ-ինը` ԱՄՆ-ը: Հիմա եկեք դիտարկենք, թե սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիայից և հաջորդ օրը նիկոլենց կողմից ՀԱՊԿ-ին 4-րդ հոդվածով դիմելուց օրեր, ամիսներ ու տարիներ առաջ հայաստանյան հասարակության մի ոչ փոքր հատվածի, իշխանությունների մերձավոր շրջանակների ու հենց իշխանությունների կողմից ինչ վերաբերմունք է եղել այդ նույն Ռուսաստանի ու նրա առաջնորդի նկատմամբ:

Ի՞նչ եք կարծում, հարգելիներս, երբ որ ՀԱՊԿ-ին դիմելուց դեռ առաջ, արդեն տարիներ շարունակ, «Սասնա ծռեր» կոչվածները, ԱԺԲ-ականները, իշխանամերձ շրջանակների ներկայացուցիչները, սորոսական և այլ թափթփուկները, մի խոսքով, ընդհանուր բնորոշմամբ, Հայաստանի ու հայ ժողովրդի ներքին թշնամիների ոչ սակավաթիվ բանակը, ինչպես նաև նրանց խելքին ընկած, պատմությունից,  քաղաքականությունից, աշխարհաքաղաքական ու ռազմաքաղաքական իրավիճակից ու զարգացումներից գրեթե զրոյական գիտելիքներ ունեցող տխմարները Արևմուտքի գործիք ԶԼՄ-ներով, սոցիալական ցանցերով հակառուսական կատաղի ու զրպարտչական քարոզչություն էին ծավալում, ՌԴ համապատասխան ծառայությունների կողմից այն չի՞ նկատվել ու զեկուցվել ուր որ հարկն է…

Նրանց կողմից չի՞ նկատվել ու զեկուցվել վերադասին, ի վերջո, հասցվել Ռուսաստանի ղեկավարությանը, որ Հայաստանում հակառուսական քարոզչություն ծավալողներից շատուշատ ստահակներ նույնիսկ անձնապես վիրավորում են ՌԴ առաջնորդին` նրան անվանելով «պուցին» (ընդ որում, այդ բառը հաճախ հենց փոքրատառով գրելով), վիրավորում են նաև ռուս ժողովրդին («ռուսուլման»), այդպիսով նրան իրենց հակառուսական գրվածքների համատեքստում դնելով իսլամի  հետևորդ ու մեր թշնամի ադրբեջանցիների ու թուրքերի կողքը…

ՌԴ հետախուզության, հատուկ ծառայությունների կողմից չի՞ նկատվել ու զեկուցվել վերևներին, որ Նիկոլը, նրա իշխանությունը, մասնավորապես, «ՀՀ ազգային անվտանգության ծառայություն» կոչվածի (իրականում Հայաստանի թիվ 1 ներքին թշնամու անվտանգության ծառայություն) քաղաքական պոռնիկները աչք են փակում վերոնշյալ քարոզչության ու դրա հեղինակների` հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը, Հայաստանի ազգային անվտանգությունը սպառնալիքի տակ դնողների նկատմամբ, իրենց լռությամբ, հանցավոր անգործությամբ, ըստ էության խրախուսում նրանց:

Ի դեպ, խոսքը հենց այն ծառայության մասին է, որը հետևելու և տեսողության խնդիր չունի, ինչն իր վերադասին պետք է, այսինքն` կապված է քաղաքական ընդդիմադիր գործիչների հետ, շատ լավ էլ նկատում է և հանիրավի քաղաքական հետապնդում սկսում նրանց նկատմամբ, ինչպես, օրինակ, լուսահոգի Արմեն Գրիգորյանի և այժմ դատական գործընթացում գտնվող Գառնիկ Իսաղուլյանի:

Ի՞նչ է` Ռուսաստանի լրագրողները, վերլուծաբանները, հրապարակախոսներն անցած ամիսների և տարիների ընթացքում չե՞ն նկատել, թե ինչ է կատարվում այստեղ, իրենց հրապարակումներում, հաղորդումներում չե՞ն անդրադարձել այստեղ ծավալվող հակառուսական մոլի ու զրպարտչական քարոզչությանը…

Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և այդ նույն ՀԱՊԿ-ի ղեկավարությունը չե՞ն նկատել, անտեղյակ էի՞ն, որ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայից 13 օր առաջ` օգոստոսի 31-ին, ՌԴ-ի բացահայտ, Հայաստանի ծպտյալ թշնամիներից Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ ու մասնակցությամբ Բրյուսելում հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ու թեև ավելի քան 4 ժամ տևած բանակցությունների մանրամասները գաղտնի են պահվում, սակայն պարզ է արդեն, որ դրա առանցքային թեմաներից մեկը եղել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի (Հայաստանի համար 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից առավել կապիտուլյացիոն փաստաթղթի) շուտափույթ ստորագրումը:

Կարո՞ղ էին ՌԴ-ում ու ՀԱՊԿ-ում մտածել, որ Նիկոլը Բրյուսելում ինչ- որ բան է խոստացել Ալիևին (այլ հարց է, թե ինչու կամ ինչի՞ դիմաց` «քյաշի՞», թե…), բայց ինչ- որ պատճառով առայժմ չի շտապել իր խոստումը կատարել, ինչի պատճառով էլ Ադրբեջանը սկսել է իր հարձակումը… Կամ, օրինակ, մտածել, որ սեպտեմբերի 13-ից սկսված ագրեսիան ԱՄՆ-ի կամ Արևմուտքի գլոբալիստական, ջհուդամասոնական ուժերի կամքը կատարող Ալիևի ու Նիկոլի փոխադարձ պայմանավորվածության արդյունքն է` ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին Ադրբեջանի, իսկ դրանից անմիջապես հետո նաև նրա հետ ռազմական փոխօգնության պայմանագիր ունեցող Թուրքիայի հետ ռազմական բախման մեջ ներքաշելու, ՌԴ-ի համար այստեղ 2-րդ ճակատ բացելու նպատակով…

Կարծում ենք, կարող էին, իսկ ինչո՞ւ ոչ, երբ խոսքն առանց իրենց, իրենց թիկունքում կայացած բանակցության ու պայմանավորվածությունների մասին է, մնացյալը դեռ չհաշված…

Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և այդ նույն ՀԱՊԿ-ի ղեկավարությունը սեպտեմբերի 13-ից առաջ չէի՞ն նկատել, չգիտեի՞ն, որ սեպտեմբերի 8-ին Երևան է ժամանել և 8-10-ի ընթացքում Նիկոլի և Հայաստանի այլ պաշտոնյաների հետ հանդիպել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, դեսպան Ֆիլիպ Ռիկերը, ինչը վերոնշյալ խմբի պատմության ընթացքում, որքան հիշում ենք, չլսված- չտեսնված բան է. խմբի որևէ անդամ մինչ այդ առանձին հանդիպում չի ունեցել Հայաստանի ղեկավարության հետ, եռանախագահության անդամները միշտ միասին են բանակցել Հայաստանի ղեկավարության հետ:

Վերոնշյալից կարելի է ենթադրել, որ Ռիկերը, հավանաբար նաև Նիկոլը թաքցնելու բան են ունեցել խմբի մյուս համանախագահներից: Միայն այն բանից հետո, երբ կատարվածի առնչությամբ աղմուկ բարձրացավ, կայացավ նաև Նիկոլի և ռուսական կողմի համանախագահի հանդիպումը:

Հրապարակված պաշտոնական տեղեկատվության համաձայն, Ռիկերը Նիկոլի ու նրա իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպել է` քննարկելու ԱՄՆ-ի աջակցությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաև տևական խաղաղության հասնելուն ուղղված Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտական ջանքերին։ Նշված հանդիպումներից 3- 5 օր հետո մենք տեսանք ԱՄՆ-ի աջակցության արդյունքը և «տևական խաղաղության հասնելուն ուղղված» Ադրբեջանի ջանքերը, որոնց հետևանքը հարյուրավոր (ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն` հազարավոր…) հայորդիների զոհվելն էր, հաշմվելն ու վիրավորվելը: Գոնե հիմա պարզ չէ՞, թե Ռիկերն ինչու էր այցելել Երևան և իրականում ինչ նպատակներ էր հետապնդում…

ՌԴ ղեկավարությանը և ՀԱՊԿ-ին հայտնի էր նաև, որ հենց նույն օրը` Ադրբեջանի ագրեսիայից 5 օր առաջ` սեպտեմբերի 8-ին, երբ Ռիկերն այցելել է Երևան ու սկսել իր խորհրդավոր հանդիպումները Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչների հետ, պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանը Պենտագոնում հանդիպել է ՌԴ-ի ու ՀԱՊԿ-ի բացահայտ ու թիվ 1 թշնամու, ինչպես նաև Հայաստանի ծպտյալ թշնամիներից ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղարի քաղաքականության հարցերով տեղակալ Քոլին Քահլի հետ։ ՌԴ-ում գուցե գիտեն նաև, թե իրականում կամ հիմնականում ինչ են քննարկել նրանք…

Եվ հիմա, հանկարծ, ինչ- որ շատացել են նրանք, որ զարմացել ու զայրացել են, թե ՀԱՊԿ-ն չի շտապել Հայաստան զորախումբ ուղարկել: Թող ո՛չ զարմանան, ո՛չ էլ զայրանան, որովհետև վերը շարադրվածի համատեքստում դրա բարոյական իրավունքը չունեն:

Այս և հոդվածի նախորդած մասերում արդեն իսկ բազմաթիվ պատճառներ, հիմնավորումներ ենք նշել, թե ՀԱՊԿ-ն ինչու չշտապեց իր զորախումբը Հայաստան ուղարկել, սակայն ներկայացվածը դեռ ամենը չէ…

Կարո՞ղ է որևէ մեկը պատասխանել, թե ՀԱՊԿ-ն ինչո՞ւ պետք է զորախումբ ուղարկեր Հայաստան, երբ չնայած Ադրբեջանի մոտալուտ հարձակման վերաբերյալ հրապարակային զգուշացումներին և առկա բավարար նախանշաններին, նույնիսկ Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնողը մինչ այդ անտեսող և արհամարհական վերաբերմունք էր դրսևորել վտանգի նկատմամբ` թշնամու (մեր թշնամու, իր` չգիտենք…) ագրեսիայից քիչ առաջ օրեր շարունակ շրջագայելով ԱՄՆ-ում: Օրինակ, «ՀՀ պաշտպանության նախարարություն» կոչված «կանտորայի» սեպտեմբերի 10-ի տեղեկատվության  համաձայն, Սուրեն Պապիկյանն այցելել է Վիրջինիա նահանգում գտնվող Արլինգտոն զինվորական պանթեոն, դրանից առաջ այցելել է ԱՄՆ Ազգային պաշտպանության համալսարան (բոլոր այցերի մասին չի հաղորդվում, ուստի չենք կարող նշել):

Կարո՞ղ է որևէ մեկը պատասխանել, թե ՀԱՊԿ-ն ինչո՞ւ պետք է զորախումբ ուղարկեր Հայաստան, երբ չնայած վերոնշյալ «կանտորայի» հայտարարությանը , որ սեպտեմբերի 13-ին, «Ժամը 04։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է ծայրահեղ լարված մնալ։ Ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի արդյունքում սկսված փոխհրաձգությունը շարունակվում է չթուլացող ինտենսիվությամբ։ Հակառակորդը շարունակում է կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հարվածներ են հասցվում ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Որոշ ուղղություններով ադրբեջանական ստորաբաժանումները ձեռնարկել են դիրքային առաջխաղացման գործողություններ, դիրքային մարտերը շարունակվում են», հողատու Նիկոլի կառավարությունը ռազմական դրություն ու նույնիսկ մասնակի զորահավաք չհայտարարեց:

Նիկոլի կառավարությունը նույն կերպ վարվեց նաև հաջորդ օրը` սեպտեմբերի 14-ին, չնայած «ՊՆ» կոչվածի հայտարարությանը , որ «Ժամը 15։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին կրկին ծայրահեղ լարվել է։ Ժամը 13։00-ից սկսած, Սոթքից մինչև Գորիս ընկած ամբողջ սահմանագծով թշնամին վերսկսել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը»:

Նիկոլի կառավարությունն ինչպես սեպտեմբերի 13-ին, այնպես էլ 14-ին ռազմական դրություն ու նույնիսկ մասնակի զորահավաք չհայտարարեց, բայց Նիկոլը սեպտեմբերի 14-ին, ժամը 17-ի կողմ, երևի արդեն նախապես իմանալով, որ Ադրբեջանը ՌԴ և ՀԱՊԿ միջամտությունների արդյունքում մի քանի ժամից դադարեցնելու է ագրեսիան, «Ազգային ժողով» կոչվածում հայտարարեց ՀԱՊԿ-ին կազմակերպության պայմանագրի 4-րդ հոդվածով դիմելու և ռազմական օգնություն խնդրելու մասին: Ի՞նչ է` ՌԴ և ՀԱՊԿ ղեկավարները չե՞ն հասկանում Նիկոլի ու նիկոլենց այս և մյուս «խաղերը»…

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան