Քանի Նիկոլ- աղետն իշխանության ղեկին է, Արցախին ու Հայաստանին նոր աղետներ են սպասվում. 4

Սկիզբը` այստեղ 

Մազաչափ կասկած չունենք, որ Հայաստանի դեմ սեպտեմբերի 13-ից սկսված Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան ոչ միայն նախապես համաձայնեցված էր Թուրքիայի հետ, այլև դրա ետևում կանգնած են ԱՄՆ-ը և (կամ) Մեծ Բրիտանիան, ավելի ճիշտ, նշված երկրները կառավարող գլոբալիստական, ջհուդամասոնական ուժերը: Կատարվածը հենց նրանց էր ձեռնտու: Բացի այդ, հենց պատմությունն էլ է հուշում, որ ներկայիս դերակատարները նույնպես նրանք են, և եթե մանկուրտներ չենք, իրավունք չունենք մոռանալու այդ պատմությունը:

Հիմա արդեն պարզ է, որ վերոնշյալ պետությունների, ուժերի սկսած, ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի և Իրանի դեմ ուղղված ծրագիրն ավարտված չէ: Այո, այն սկսված է, բայց ոչ ավարտված:

Պարզ է նաև, որ նրանք, նրանց հետ միասին նաև Ադրբեջանը նախաձեռնելով սեպտեմբերի 13-ի ագրեսիան, իրենց առջև խնդիր չէին դրել ՌԴ-ին և ՀԱՊԿ-ին ներքաշել Ադրբեջանի, դրանից անմիջապես հետո նաև Թուրքիայի դեմ պատերազմի մեջ (դրա հերթը դեռ կգա, դա հաջորդ փուլի խնդիրն է), հակառակ պարագայում Նիկոլից կպահանջեին Ռուսաստանին դիմել «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև բերեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին» պայմանագրի  3-րդ հոդվածով, որպեսզի ՌԴ-ն ռազմական օգնություն ցուցաբերեր:

Զուգահեռաբար, Արևմուտքը Միջին Ասիայում ՀԱՊԿ-ի համար խնդիրներ չէր առաջացնի այստեղ իր զորախումբն ուղարկելու առումով, հետն էլ Վրաստանի «Վրացական երազանք» իշխող կուսակցության առաջնորդ Իրակլի Կոբախիձեի միջոցով յուրօրինակ ուղերձ չէին փոխանցի ՀԱՊԿ առանցքային միավոր Ռուսաստանին, որ եթե ՀԱՊԿ-ն զորախումբ ուղարկեց Հայաստան ու պատերազմի մեջ մտավ ադրբեջանաթուրքական տանդեմի դեմ, ապա քո համար մի 3-րդ ճակատ էլ կբացենք վրաց- աբխազական պատերազմով:

Ավելին. եթե սեպտեմբերի 13-ի գիշերը սկսած լայնամասշտաբ ագրեսիայի նպատակը լիներ ՀԱՊԿ-ին ադրբեջանաթուրքական տանդեմի դեմ պատերազմի մեջ ներքաշելը, ապա Ադրբեջանն այն ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի պահանջով սեպտեմբերի 14-ի ժամը 20:00-ի դրությամբ չէր դադարեցնի, կշարունակեր:

Եվ, ուրեմն, մոտ 2 օր տևած հիշյալ ագրեսիայի հիմնական նպատակը դա չէր, այլ Հայաստանի արտաքին ու ներքին թշնամիների համաձայնեցված ու կոմբինացված բարդ «խաղի» արդյունքում հասնելը նրան, որ ՀԱՊԿ-ն չշտապի Հայաստան զորախումբ ուղարկել, դրա հետևանքով այստեղ բարձրանա ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի դեմ ուղղված բողոքի, նույնիսկ հակառուսականության ալիք, ներքին թշնամիների, նիկոլազոմբիների, տխմարների, ինչպես նաև քաղաքական իրողություններից ու պատմությունից քիչ տեղեկացված ու մոլորեցված անձանց կողմից առաջադրվի ՀԱՊԿ-ից դուրս գալու և Հայաստանից ՌԴ 102-րդ ռազմաբազան հանելու պահանջ:

Ինչպես նշել ենք վերլուծականի նախորդած մասում, հենց դա էլ տեղի ունեցավ, հենց այս ամենն էր պետք ԱՄՆ-ին և Արևմուտքին: Հավելենք` նաև ադրբեջանաթուրքական տանդեմին ու մեր ներքին թշնամիներին` Արևմուտքի հինգերորդ շարասյանը («Սասնա ծռեր», ԱԺԲ, սորոսականներ, արևմտյան ֆինանսավորմամբ գործող հարյուրավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ, բազմաթիվ ՔՊ-ականներ, նիկոլականներ և հենց իրենք` իշխանության բարձրաստիճան որոշ ներկայացուցիչներ): Ի՞նչ նպատակ են հետապնդում մեր արտաքին ու ներքին թշնամիներն այս ամենով…

Պատասխանենք հակիրճ. եթե մեր ներքին թշնամիների կողմից հնարավոր եղավ Հայաստանը ՀԱՊԿ-ից հանելու, Հայաստանից ռուսական 102-րդ ռազմաբազան հանելու պահանջներն ամեն օր և ամեն ժամ կրկնելով, սոցիալական ցանցերում տարածելով, Ազատության հրապարակում հաճախակի հանրահավաքներ անելով, հասնել նրան, որ այն դառնա հասարակության հնարավորինս լայն զանգվածների պահանջ, եթե հնարավոր եղավ դրա արդյունքում Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը ՌԴ-ից փոխել դեպի ԱՄՆ, Արևմուտք ու հասնել Հայաստանը ՀԱՊԿ-ից հանելու, ՆԱՏՕ-ի դռան մոտ ընկած ու ՆԱՏՕ չընդունված անպաշտպան փալաս դարձնելու (ՆԱՏՕ-ն նույնիսկ Ուկրաինային ու Վրաստանին չընդունեց իր կազմում), այստեղից 102-րդ ռազմաբազան հանելու նպատակներին (Նենսի Փելոսիի այցելության հիմնական նպատակը հենց դա է), ապա իրենց` մեր արտաքին ու ներքին թշնամիների համար շատ լավ: Դա հենց այն է, ինչին Հայաստանի և Արցախի վրա գայլերի ոհմակի` ադրբեջանաթուրքական տանդեմի հարձակումից առաջ ձգտում են նրանք:

Իսկ եթե հնարավոր չեղավ վերոնշյալ նպատակներին հասնելը, ապա հասնել այս փուլի գոնե նվազագույն նպատակին` տեղեկատվական, քարոզչական համապատասխան հնարքների գործադրմամբ ՌԴ ռազմաքաղաքական շրջանակներում ու, հատկապես, հասարակության շրջանում այն տպավորությունը ստեղծել, թե Հայաստանի բնակչության, ընդհանրապես, հայ ժողովրդի կեսը կամ կեսից ավելին դեմ է Ռուսաստանին, Պուտինին, ՀԱՊԿ-ին, ուզում են, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գա, այստեղից 102-րդ ռազմաբազան հանվի:

Հասկանալի է, որ եթե հաջողվի Ռուսաստանում վերոնշյալ տպավորությունը ստեղծել, ապա Հայաստանի վրա Ադրբեջանի նոր, միանգամայն կանխատեսելի և անհամեմատ լայնամասշտաբ հարձակման կամ չհայտարարված պատերազմի դեպքում ՌԴ-ում մի լավ կմտածեն` արդյոք արժե՞ թե՛ անմիջականորեն իրենց կողմից, թե՛ ՀԱՊԿ-ի կազմում ու ՀԱՊԿ-ի միջոցով Հայաստանին ռազմական օգնություն ցուցաբերելու համար զորախմբեր ուղարկել այստեղ: Մա՛նավանդ, որ Ռուսաստանն այժմ ինքն էլ առավել լուրջ մարտահրավերների առջև է կանգնած ու հարկադրված եղավ նույնիսկ մասնակի զորահավաք հայտարարել, քանի որ հայտնի հանրաքվեներից հետո ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Ռուսաստանի տարածքներում ռազմական հակամարտության էլ ավելի թեժացում է սպասվում:

Միամտություն է կարծելը, թե ՌԴ ռազմաքաղաքական ու հասարակական շրջանակներում բոլորը հայերիս բարեկամներն են, գիշերուցերեկ մեր մասին են մտածում, այնտեղ ևս ջհուդամասոններ կան, գործում են նաև ադրբեջանական ու թուրքական լոբբինգները, կա նաև բազմամիլիոնանոց մուսուլմանական համայնք:

Կասկածից դուրս է, որ ՌԴ-ում մեր թշնամիները, խոշորացույցի տակ պահած, ուշադիր հետևում են Հայաստանյան ԶԼՄ-ների` Ռուսաստանի, նրա նախագահի, ՀԱՊԿ-ի դեմ ուղղված հրապարակումներին, քաղաքական, հասարակական գործիչների, ՔՊ-ական իշխանության ներկայացուցիչների նմանաբնույթ ելույթներին, սոցիալական ցանցերի օգտատերերի հակառուսական, հակառուսաստանյան, հակապուտինյան, ինչպես նաև ՀԱՊԿ-ի դեմ ուղղված, ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ին մեզ փրկիչ հրեշտակ ներկայացնող գրառումներին, այդ ամենի հիման վրա կազմում են համապատասխան ամփոփագրեր, զեկույցներ և ՌԴ-ում ներկայացնում ում որ հարկն է…

Դեռ հանգամանորեն կանդրադառնանք, թե մեր արտաքին թշնամիներից բացի, ինչ արեցին (նաև` չարեցին) պետական դավաճանության մեջ մեղադրվող  Նիկոլն ու նիկոլենք, որպեսզի չնայած ՀԱՊԿ պայմանագրի 4-րդ հոդվածով կազմակերպությանը դիմելուն, ՀԱՊԿ-ն չշտպի այստեղ զորախումբ ուղարկել, ու դրանով իսկ զարկ տրվի Հայաստանում ՀԱՊԿ-ի, Ռուսաստանի դեմ ուղղված և մեզ համար կործանարար քարոզչությանն ու բողոքին:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան