«Ապաշնորհ» խաղացող Հայաստանի ղեկավարության առջև ինչ-որ արտաքին ուժեր դրել են Հայաստանը վարի տալու խնդիր․ Մելիքյան

ԴԵԺԱՎՅՈՒ

Երկու տարի առաջ այս օրերին ադրբեջանը նույնպես բաց տեքստով խոսում էր այն մասին, որ շուտով հարվածելու է։ «Ապաշնորհ» խաղացող Հայաստանի ղեկավարությունն էլ նույնպես այդ ուղղությամբ ոչինչ չէր անում ու պլանային կարգով զբաղվում էր ներքաղաքական բռնաճնշումներով։ Ու եթե այն ժամանակ դեռ կարելի էր նիկոլական ռեժիմի վարքագիծը գնահատել որպես հանցավոր անփութություն, ապա այսօր արդեն պարզ է՝ թե՛ 2020-ի ու թե՛ 2022-ի սեպտեմբերի սկզբին քպ-ական իշխանության անգործությունը ոչ թե անփութության ու ապաշնորհության, այլ լավ էլ չարամիտ դիտավորության դրսևորում է։ Այդ մարդկանց առջև ինչ-որ արտաքին ուժեր դրել են Հայաստանը վարի տալու խնդիր։ Էդքան բան։

 

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից