Երեկ բարեհաջող իրականացվել է Մարտակերտի 8-ամսյա բնակիչ Տիգրան Ավանեսյանի լյարդի փոխպատվաստումը

Երեկ բարեհաջող իրականացվել է Մարտակերտի բնակիչ, 8-ամսյա Տիգրան Ավանեսյանի լյարդի փոխպատվաստումը։

Վիրահատությունը բավականին լավ է անցել, այն տևել է ավելի քան 14 ժամ: Նմանատիպ բարդ և կարևոր վիրահատությունը հնարավոր է եղել իրականացնել Բելառուսից ժամանած բժիշկների և Արաբկիր ԲՀ-ի բժիշկների ու բուժանձնակազմի համատեղ գործակցության և մեծ ջանքերի շնորհիվ:

Մեծ շնորհակալություններ բուժանձնակազմին և բոլոր աջակիցներին:

 

Արտակ Բեգլարյանի ֆեյսբուքյան էջից