Պուտինը Թեհրանում է

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ինքնաթիռը վայրէջք է կատարել Թեհրանում, որտեղ նախատեսված են Ռուսաստանի ղեկավարի մի շարք հանդիպումներ Իրանի ղեկավարության հետ, ինչպես նաև եռակողմ բանակցություններ Թուրքիայի մասնակցությամբ։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»։

Սկզբում Պուտինը կհանդիպի Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի, ապա հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հետ։ Այնուհետև նա առանձնազրույց կունենա թուրք գործընկերոջ հետ։ Դրանից հետո բանակցություններ տեղի կունենան Ռուսաստան-Իրան-Թուրքիա ձևաչափով։ Ինչպես սպասվում է, հանդիպման արդյունքներով երկրների նախագահները հանդես կգան հայտարարությամբ։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, բանակցությունների հիմնական թեմաները կլինեն Իրանի և Թուրքիայի հետ առևտրատնտեսական կապերը, ինչպես նաև երկկողմ և տարածաշրջանային համագործակցության այլ հարցեր։