Երևանում սխալ վայրում աղբ թափող քաղաքացին կտուգանվի 200 հազար դրամի չափով

Երևանի քաղաքապետարանը 200.000 դրամ տուգանք կսահմանի աղբը սխալ տեղում թափելու համար։ Մինչ այդ տուգանքը կազմում էր 50 հազար դրամ։

Որոշման նախագիծը ներկայացվել է քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին։ Նա նշեց, որ տուգանքի չափի ավելացումը քաղաքացիներին կստիպի նորից մտածել աղբը սխալ տեղում նետելուց առաջ։