ԱԺ հերթական քառօրյան. ՈՒՂԻՂ

Ազգային ժողովն այսօր՝ ապրիլի 12-ին իր հերթական քառօրյա նիստերն է գումարել: Օրակարգում ընդգրկված է 25 հարց, որոնց շարքում են հետևյալ հարցերը.

– «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,

– «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը երկարաձգելու մասին,

– «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին,

– «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների զինված ուժերի կապի համատեղ (միավորված) համակարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին.

– «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին,

– «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2020 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին,

– Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին 2020-2021 թվականների հաղորդում,

– Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2021 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը,

– Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրություն,

– Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 3 անդամների ընտրություն և այլ հարցեր:

Ընդդիմադիր պատգամավորներին առաջարկում են քննարկել նաև հրատապ հարց, որն առնչվում է գնաճին, սակայն դեռ հայտնի չէ` ՔՊ-ական պատգամավորները կողմ կքվեարկեն այդ նախագծին, թե ոչ: Ընդդիմադիրներն առաջարկում են նաև ԱԺ հրավիրել պատկան մարմինների ներկայացուցիչներին»: