Սյունիքում ավտոբուս է գլորվել ձորը. 3 զոհ, վեց տուժած կա

Ապրիլի 27-ին, ժամը 17:27-ին Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում ավտոբուսը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը, հաղորդում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը:

Ըստ նախնական տվյալների կա երեք զոհ և վեց տուժած: Դեպքի վայրում աշխատանքները շարունակվում են: