Դեգայի նկարի պարուհիներն այլևս ռուս չեն․ Լոնդոնի պատկերասրահը փոխել է նրանց ազգությունը

Էդգար Դեգայի կտավի «Ռուս պարուհիները» այլևս ռուս չեն. Լոնդոնի ազգային պատկերասրահում նկարը վերանվանել են «Ուկրաինացի պարուհիները»:

Նկարի անվանումը երկար տարիներ եղել է բանավեճի, ինչպես նաև գիտական հետազոտությունների առարկա:

Vesti.ru փոխանցմամբ՝ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները, Բրիտանիայի մայրաքաղաքում ուկրաինական սփյուռքի պահանջը և պատկերասրահի աշխատակիցներից մեկը վերջակետ, ավելի ճիշտ՝ ստորակետ դրեցին գիտական վեճին:

Էդգար Դեգան «Ռուս պարուհիները» պաստելային ստեղծագործությունների շարքը ստեղծել է 1899 թվականին: Ենթադրվում է, որ իմպրեսիոնիստ նկարչին ոգեշնչել են Փարիզում հյուրախաղերի մեկնած՝ Ռուսական կայսրության պարախմբերը:

Պատկերասրահի ներկայացուցիչներն ասել են, որ նկարի անվանումը շտկել են ընթացիկ քաղաքական միջավայրին համապատասխան, «որպեսզի այն ավելի լավ արտացոլի նկարի էությունը»: