«Թայմսը» տեղեկացել է Ջոնսոնի ծրագրերի մասին. այն է՝ Շոլցին համոզել խստացնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը մտադիր է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին համոզել՝ Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու անհրաժեշտության համար։ Այս մասին երկուշաբթի հայտնել է «Թայմսը»։ Գրում է ՏԱՍՍ-ը:

Նրա տեղեկություններով՝ այս շաբաթ Գերմանիայի կառավարության ղեկավարի Լոնդոն կատարած այցի ընթացքում Մեծ Բրիտանիայի վարչապետը Շոլցին կոչ կանի մեծացնել դիվանագիտական, տնտեսական և ռազմական ճնշումը Ռուսաստանի դեմ։ Պարբերականն ընդգծում է, որ այդ քայլը պայմանավորված է Միացյալ Թագավորության մտահոգությամբ, որ ՆԱՏՕ-ի որոշ դաշնակիցներ Ուկրաինային մղելու են «կարգավորել հակամարտությունը»:

Մինչ օրս Մեծ Բրիտանիան Կիև է փոխանցել ավելի քան 6000 հրթիռ և 4000 հակատանկային կառավարվող հրթիռ, ներառյալ NLAW և Javelin, ինչպես նաև ПЗРК Starstreak:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։