Թբիլիսիում «Զանգեզուրի միջանցքի» թեմայով հայ-թուրքական քննարկում է եղել

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն երեկ հեռուստաընկերություններից մեկի եթերում հայտնել է, որ.

«Հայաստանի կողմից «Զանգեզուրի միջանցքի» մասով ըստ էության դիմադրություն չկա, ավելին, վերջերս «Վրաստանում (Թբիլիսիում) այդ թեմայով հայ-թուրքական քննարկում է եղել մի հանդիպման շրջանակներում, որին մասնակցել է թուրք փոխնախարարը»։ Այս մասին թյուրքագետ Վարուժան Գեղամյանը տեսանյութ է հրապարակել թելեգրամյան իր ալիքում․

«Բնականաբար, մենք սրա մասին տեղյակ չենք։ Հերթական ապօրինի գործարքն արվում է մեր մեջքի ետևում՝ ժողովրդից թաքուն։

Տավուշի դիրքերի ու գյուղերի հանձնումը հեշտացնում ու արագացնում է Սյունիքով թուրքական միջանցքի պահանջի կատարումը։

Պետք է հիմա դիմադրել, որ վաղը չխոսենք Սյունիքի գրավման մասին»,- գրել է թյուրքագետը։